ՆՈՐ ԳԵՂԱՐՎԵՍՏ. ներառական ուսուցում

Նոր գեղարվեստը իրենից ներկայացնում է արվեստի ամենատարբեր բնագավառներում ուսումնական հետազոտություններ անց կացնող և բարձրորակ դասընթացեր տրամադրող մի կրթական հաստատություն, որտեղ միջանձնական դասակարգային սահմանները իրենց տեղը զիջում են հանրակրթական կոլեկտիվ աշխատանքին: Դպրոցի սաները արվեստի և ժամանակակից մեդիաների հետ ծանոթանալուն զուգահեռ, բազմաբնույթ ծրագրային ուսուցման շնորհիվ հնարավորութուն են ստանում նորովի ընկալել շրջակա միջավայրը, դարձնել այն ուսումնական աշխատանքի հարթակ, գործիք և մաս, առնչվել այդ միջավայրի գիտական, սպորտային, մշակութային, բուսաբանական, կենդանական և այլ բաղկացուցիչների հետ: Նմանատիպ մոտեցումը ձևավորում է ժամանակակից արվեստին հատուկ` լայնամաշտաբ և շարունակաբար տարածվող մտահորիզոն:
Դպրոցում գործում է ներառական կրթական ծրագիր, մասնավորապես մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար: Սա համարվում է դպրոցի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը, և յուրահատուկ ուշադրություն է դարձվում այս մասով ուղղված ծրագրերին:
Մտավոր հետամնացությունը չի համարվում հոգեկան հիվանդություն: Դա մի յուրահատուկ վիճակ է, երբ երեխայի ինտելեկտուալ զարգացվածությունը սահմանափակված է կենտրոնական նյարդային համակարգի գործունակության որոշակի աստիճանով: Այն չի բուժվում, բայց խթանող թերապեվտիկ աշխատանքների շնորհիվ կաելի է հասնել որոշակի ուղղիչ ազդեցության, սակայն այդ ազդեցությունը կարող է իրականացվել միայն տվյալ երեխայի օրգանիզմի բիոլոգիական հնարավորությունների սահմաններում: Այպիսով նմանատիպ երեխաների զարգացման և հասարակության մեջ ինտեգրման արդյունքները մեծամասամբ կախված են դաստիարակման և ուսուցման համակարգից:
Հատուկ հոգեբանության և ուղղիչ մանկավարժության ամբողջ պատմության ընթացքում գիտաշխատողները փնտրել են մեթոդներ, որոնք իրենց մեջ կներառեն բարձր աստիճանի ախտորոշիչ և ուղղիչ ուղղվածություն: 20-րդ դարասկզբին հոգեբաններն ու հոգեբույժները արդեն իսկ առանձնացնում էին կերպարվեստը, որպես կարևորագույն ախտորոշիչ գործիքներից մեկը: Ավելի ուշ այն սկսեցին օգտագործել ուղղիչ նպատակներով:
Մտավոր հետամնաց երեխաների ուսուցման և դասիարակման գլխավոր խնդիրը համարվում է նրանց ճանաչողական պոտենցիալ հնարավորությունների զարգացոմը, պահելաձևի ուղղումը, աշխատանքային, և այլ հանրային կարևոր նշանակություն ունեցող ունակությունների հաղորդելը:
Կերպարվեստը համարվում է երեխայի հանրային փորձի յուրացման ֆորմաներից մեկը: Նկարելու ընթացքում երեխաները հետզհետե տիրապետում են նշանների և սիմվոլների կոորդինացման համակարգին, որը հատուկ է իրային աշխարհի հարաբերակցությունների, իչպես նաև մարդկային զգացմունքների արտահայտման համար: Կերպարվեստի բնագավառում հատուկ կազմակերպված գործունեությունը պետք է արտահայտի երեխայի հասարակական և անձնային պահանջների ամբողջական պատկերը, ինչպես նաև ազդի երեխայի անձնական հատկությունների ձևավորման և հասարակական կոմպետենտության վրա:
Տարբեր տեսակի գործունեություններից (աշխատանքային, խաղային, ուսումնական), մտավոր հետամնաց երեխաները իրենց նախընտրությունը տալիս են հենց կերպարվեստին, որպես ամենահետաքրքիր և ամենազբաղեցնող միջոց: Առավել սիրելին համարվում է նկարչությունը: Իր հասանելիության, յուրատեսակության և արտահայտման կոնկրետության շնորհիվ այն նմանվում է խաղի:
<> կրթահամալիրի գեղարվեստի դպրոցում ըստ ներառական ուսումնական ծրագրի սովորողների ուսուցիչը հետևողականորեն ղեկավարում է նրանց մտավոր գործունեությունը, պարբերաբար խթանում է նրանց այս կամ այն հձնարարությունների կատարմանը, թողնելով նրանց առանց օգնության միայն կարճ ժամանակահատվածով, հետզհետե սովորեցնում է նրանց ինքնուրույնություն, խնդիրների ընտրության և ակտիվ մոտեցում պահանջող հարցերի առաջադրման ճանապարհով:
Այսպիսի մոտեցումը, դպրոցի անկաշկանդ միջավայրն ու բարձրորակ մասնագետներից բաղկացաց աշխատակազմը ստղծում են բավարար պայմաններ ներառական կրթություն իրականացնելու, և մտավոր հետամնացություն կամ ֆիզիկական այլ անբավարարություններ ունեցող երեխաների մոտ առաջադիմություն ստեղծելու համար:

Երեխաների կերպարվեստի գործունեության միջոցներով ուսուցչական-ուղղիչ աշխատանքների ժամանակ հաշվի են առնվում հետևյալ սկզբմունքները.

-երեխաների մոտ պատկերացման ձևավորում այն մասին, որ ցանկացած պատկեր, դա շրջապատող եղելիության իրական առարկաների և հասարակական երևույթների արտացոլանքն է;

-կերպարվեստի գործունեության օրնաչափ զարգացման նորմալ հաշվառումը, և կերպարվեստի գործունեության ձևավորման յուրահատկությունները զարգացման զանազան շեղումներ ունեցող երեխաների մոտ;

-կերպարվեստի գործունեության սերտ փոխկապակցվածությունը մանկական գործունեության տարբեր տեսակների հետ – առարկայական, խաղային, աշխատանքային և շբման:

-կերպարվեստի գործունեության հասարակական ուղղվածության ակտուալությունը, մեթոդների, հնարքների և դասընթացների բովանդակության ընտրության դեպում;

-Երեխայի էմոցիոնալ միացվածությունը պատկերների ստեղծման գործընթացին, ուսուցման բոլոր փուլերում:

-խոսքի բոլոր կողմերի զարգացումը` որպես կերպարվեստի գործունեության ձևավորման գործընթացի անբաժան մաս;

– պատկերների ստեղծման գործընթացը անհնար է առանց երեխաների մոտ գեղագիտական կուլտուրա և գեղարվեստական արտահայտչականություն դաստիարակելու;

Նկարչության ուղղորդիչ-ուղղիչ դասընթացները նպաստում են նրան, որ;

1. երեխաների մոտ ձևավորվում են դիտարկման ունակությունները;
2. բարելավվում են պատկերվող օբյեկտի ուսումնասիրության հնարքները;
3. երեխաները տիրապետում են յուրատեսակ ընկալողության – առարկան ամբողջապես, իր հատկությունների միայնության մեջ տեսնելու ունակության;
4. ձևավորվում են ամբողջական և կոնկրետ պատկերացումներ առարկաների և շրջապատող աշխարհի երևույթների մասին;
5. երեխաները ոչ միայն վերարտադրում են տեսածը, այլև առարկաների և իրական աշխարհի երևույթների մասին ստացած պատկերացումների հիմքի վրա, նկարի մեջ ստեղծում են նոր օրիգինալ ստեղծագործություններ;
6. զարգանում է տեսողական և շարժողական հիշողությունը;
7. երեխաները սովորում են պատկերել առարկաները, այսինքն ֆիքսել պատկերացումները առարկայի և դրա պատկերման վերաբերյալ;
8. կերպարվեստի դասընթացների ժամանակ երեխաների մոտ տեսողական-գործնական գործունեության առումով բարելավվում են բոլոր մտային աշխատանքները:

Արեն Շահնազարյան

Advertisements

ՆՈՐ ԳԵՂԱՐՎԵՍՏ

Սկսված աշխատանքներից արդեն իսկ երևում է դպրոցի վճռականությունը: Արդեն իսկ ապացուցված է, որ անհնարին ոչինչ չկա: Դժվարությունների զգալի մասը հաղթահարված է: Պետք է նույն եռանդով շարունակել, և հասնել առավելագույն արդյունքների:

Ներկայումս կիսատ աշխատանքներ կան դպրոցի շրջակա միջավայրում: Մասնավորապես կիսատ են որոշ լանջեր, ճանապարհներ և հեծանվաուղիներ: Հետագա ծրագրերում  է նաև դպրոցի շինության արտաքին երեսպատման նախագիծը: Այժմ առաջնային նպատակներն են նախկին նկուղների և տանիքների վերաիմաստավորումը:

Նկուղը, ըստ նախնական տարբերակի, բաղկացած է 5 մասից: Կենտրոնական հատվածում տեղակայված է ցուցասրահը: Ցուցասրահի լուսավորությունը ամբողջապես արհեստական է, ուղղորդվող լույսերով: Տարածքը ազատ է և ընդարձակ,  դա լայն տեսադաշտի հնարավորություն է տալիս , հետևաբար կարելի է ցուցադրել բավականին մեծ չափսերի նկարներ, քանդակներ, ինստալացիաներ և այլ աշխատանքներ :

 

nkux-naxagicnkuxi-cucasrah-kisat3

Ազատ և կանաչ միջավայր. հարակից տարածքները առանց պարիսպների ու ցանկապատների:

Ազատ շունչ տալով Գեղարվեստի Դպրոցին, ազատվում ենք բոլոր պարիսպներից: Դպրոցի առաջին հարկը բացելուն զուգահեռ ընդլայնվում են բլրային և կանաչապատ տարածքները, մասնաշենքերը միմյանց կապող թեքություններն ու կոպիտ պատնեշներից զուրկ ներքին բակը, դպրոցը վերածելով բաց պարտեզի մեջ մխրճված ուսումնական հարթակի, որն ասես իրենով հենց ծաղկացնում է տվյալ տարածքը:

 

Համահայկական նկարչական մրցույթ-նախագիծ

wild-nature-wild-nature-15963467-1600-1200“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը իր հերթական պլեները կմեկնարկի Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի «Նկարչական oր» ամենամյա միջոցառմանը մասնակցելով:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` Երևանի բուսաբանական այգու և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ իններորդ անգամ նախաձեռնում է ամենամյա Համահայկական նկարչական մրցույթ-նախագիծը, որին պատրաստվում է իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերել “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը:

2014 – 2015թթ. մրցույթների արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 22-ին՝ «Նկարչական oր» ամենամյա միջոցառման ժամանակ։ Այս տարի գունագեղ բացօթյա արվեստանոցի կվերածվի Երևանի բուսաբանական այգին: Պլեներին մասնակցելու են կրթահամալիրի սաները: Նրանք ստեղծագործելու են տեղում, դիմելով ամենատարբեր մեթոդների և տեխնիկաների օգնությանը, ու լինելով լիովին ազատ իրենց ձևի մեջ:

Այս տարվա մրցույթի թեմաներն են.

* Եթե բնությունը խոսեր

* Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին

* Երկրագունդն առանց մեզ

Բուսաբանական այգում խնդիրը կատարելուց և միջոցառման ավարտից հետո կրթահամալիրի ներկայացուցիչները կուղևորվեն երևանի կենդանաբանական այգի, որտեղ կշարունակեն հուլիս 22-յան պլեները, ևս մեկ անգամ գործնականում կառնչվեն ճեպանկարի տեխնիկային և յուրահատկություններին:

 

Արեն Շահնազարյան

 

 

ԼՈԳՈՏԻՊ

Ժամանակակից մարդու  առօրյա կյանքում լոգոտիպը բավականին կերևոր և ազդեցիկ դեր ունի: Այն, որպես կողմնորոշիչ առկա լինելով  ամենատարբեր բնագավառներում, ուղղորդում է մեզ մեր հագուստի, մեքենայի, զանազան տեխնիկայի, սիրելի սպորտային ակումբների և շատ ու շատ այլ բնագավառներում ընտրություն կատարելիս: Որքան էլ որ նրա ազդեցությունը մեծ կամ փոքր լինի մեզ վրա, միևնուն է բոլորս էլ ունենք նախընտրած ընկերություններ, որոնց լոգոտիպերը մեր աչքին առավել հարազատ են թվում:

ԻՆՔՆԱԴԻՄԱՆԿԱՐ

Միջին դպրոցի աշակերտները դեռևս անծանոթ են նկարչական ժանրերին, սկայն ամեն բան սկսվում է առաջին քայլից: Ինքնադիմանկարը միշտ եղել է նկարչության մեջ ամենատարածված ժանրերից մեկը, և առնչվելով դրան, մենք ծանոթանում ենք պոստիմպրեսիոնիզմի երկու ցայտուն ներկայացուցիչների` Վինսենթ Վան Գոգի և Պոլ Գոգենի, նմանը չունեցող ինքնադիմանկարներին և փորձում վերարտադրել դրանք: Դիմանկարի նախնական փորձերը անելուց հետո արդեն կարելի կլինի նկարել հենց մեր ինքնադիմանկարները:

 

 

ՊՈՒՐԱԿԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Գ

 

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԴԻՄԱՑԻ ՊՈՒՐԱԿԻ ՆԱԽԱԳԻԾ

Պուրակի տեսքը թարմացնելու համար նախատեսվում է պուրակում գտնվող շինության 4 պատերը  ներկել չորս գույնով. կարմիր, կապույտ, դեղին և կանաչ, բոլոր գույները ոչ շատ վառ:  Հետագայում   պատերի վրա կարվեն գրաֆիտիներ, երեխաների հետ միասին: Ինչպես նաև պուրակում գտնվող նստարաններից յուրաքանչյուրը կարելի է ներկել 3 ական գույնով, ըստ գունային աղուսյակի հերթականության, այնպես, որ պուրակի կենտրոնական հատավծի նստարաններից կազմված շրջանը հիշեցնի հենց գունային աղուսյակ: Այս մի քանի նախնական թարմացումներից հետո կարելի է սկսել պուրակի ևպուրակին հարակից ամբողջ տարածքի թարմացմանն ու փոփոխմանը:

ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ

 

Մարտի 21-ից 25-ը ես և միջին դպրոցի սաները նախագծային ուսումնական շաբաթվա շրջանակներում ձեռնամուխ եղանք հեծանվային ակումբի պատի նկարազարդմանը:  Մեծ մակերեսի վրա աշխատանքը բոլոր երեխաների համար բավականին հետաքրքիր էր, նրանք աշխատում էին անկաշկանդ և արդյունավետ: Վաղուց արդեն պատրաստի էսքիզը անմիջապես անցկացվեց պատի մակերեսին, ու 5 օրյա ժամկետում աշխատանքը սպասվածի պես հասցվեց ավարտին: Այժմ հեծանվային ակումբում կա ակումբից մշտապես անբաժան և անընդհատ ընթացքի մեջ գտնվող հեծանվորդը:

 

 

ԿՈԼԱԺ

Հաճախ աշակերտները բախվում են մի պարզ խնդրի : Այն է, որ ցավոք ոչ բոլոր երեխաները ունեն  գոնե թեթև հիմունքային նկարչական գիտելիքներ, ինչի պատճառով էլ երբեմն կաշկանդվում են թուղթ ու մատիտ վերցնելուց: Երեխաների գեղագիտական ճաշակն ու գիտելիքները զարգացնելու համար նկարել չիմանալը, կամ նկարել սովորելու երկարատև ընթացքի անհարմարությունը երբեք խոչընդոտ չպետք է  հանդիսանա: Այդ իսկ պատճառով մենք սկսում ենք ստեղծել կոլաժներ, համադրել զանազան թերթերից, ամսագրերից և ալբոմներից զտված նկարները թղթի մակերեսին, և ստանալ կոմպոզիցիոն պատկերներ, երբեմն ոչ առանց միտումնավոր ենթատեքստերի:

Կոմիքսներ

Միջին դպրոցի սաները հիանալի կոմիքսներ են նկարում: Նկարազարդման ձևի, կադրերի և սցենարի միտքը ծնվում է միանգամից, ու առաջանում են նմանը չունեցող աշխատանքներ: Բովանդակությունը նկարների միջոցով փոխանցելուց  անշուշտ զարգանում և հղկվում է երեխաների իքնաարտահայտման ունակությունը, միտքը վերածվում է միմյանց հաջորդող պատկերների, իսկ պատկերները տեսողական լեզվով փոխանցում են միտքը:20160229_121818-1 20160229_10493620160229_104949 20160229_094029 2016-02-29 16.46.18 2016-02-29 16.45.19